Շվեդական կահույք արտադրող IKEA ընկերությունը հանել է բոլոր կանանց նկարներն իր վերջին կատալոգից, որը պատրաստվում է տարածել Սաուդյան Արաբիայում,- գրում է The Local թերթը:
IKEA-ի կատալոգների շուրջ 200 մլն օրինակ կհրատարակվեն 27 լեզուներով՝ աշխարհի 38 երկրներում տարածելու համար: Սաուդյան Արաբիայի համար նախատեսված կատալոգում կանանց նկարները ջնջվել են ռետուշի միջոցով: Օրինակ՝ IKEA-ի կատալոգի շվեդական տարբերակում կարելի է տեսնել երեխայի և նրա կողքին կանգնած կնոջ, մինչդեռ սաուդյան տարբերակում երեխան միայնակ է կանգնած:
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի համար նախատեսված կատալոգոմ հեռացվել է այն կնոջ լուսանակարը, որը մասնակցել է PS տնային կահույքի մշակմանը:
Շվեդիայի առևտիրի նախաար Եվա Բիերլինգն արդեն իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ:
«Հնարավոր չէ կանանց հեռացնել իրականությունից,- ասել է նա:- Այդ նկարները ևս մեկ ցավալի օրինակ են, որ ցույց է տալիս, թե ինչքան երկար ճանապարհ մենք պիտի անցնենք, երբ խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիայում կանանց և տղամարդկանց իրավունքներին»:
Կանանց և տղամարդկանց հավասարության օգտին հանդես եկող փաստաբան Կլաս Բորգստրեմը նույնպես քննադատել է IKEA-ի այդ որոշումը:
«Կարծում եմ, որ շվեդական բիզնես հանրությունը պետք է աջակցի գործող էթիկական սկզբունքներին: Դուք չեք կարող մասնակցել մարկետինգի և ապրանքների վաճառքի այնպես, որ այդ ճանապարհին խտրականություն դնեք կանանց նկատմամբ»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ շվեդական կահույքի արտադրողնն ավել լավ է՝ «ամբողջությամբ հրաժարվի սաուդյան շուկայից»:









































