Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանում ձևավորվել է նոր հանձնաժողով՝ տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի հարցում միջազգային կառույցներին ու օտար երկրների խորհրդարաններին Ադրբեջանի խորհրդարանի դիրքորոշումը հասցնելու համար:
Այս մասին այսօր խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Օգտայ Ասադովը: Վերջինիս խոսքերով՝ հանձնաժողովի նախագահ է դարձել Վալեհ Ալեսկերովը, իսկ հանձնաժողովն ունի 6 անդամ.
«Վերջին շրջանում փորձեր են ձեռնարկվում ճնշումներ գործադրել Սաֆարովի գործով, իսկ այս հանձնաժողովի ստեղծումը շատ կարևոր է այդ փորձերի ձեռնարկումն ու կանխակալ փաստաթղթերի ընդունումը կանխելու տեսանկյունից: Հայամետ ուժերը, օգտվել այս առիթից, ցանկանում են ճնշումներ բանեցնել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն օրակարգից դուրս մղելու համար»:









































