Saturday, 04 07 2026
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Նյու-Յորքում նշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանը

Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքի Գոթհամ-հոլ հեղինակավոր սրահում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էին հիմնադրամի աշխատանքներին երկու տասնամյակների ընթացքում իրենց աջակցությունը բերած՝ ԱՄՆ արևելյան ափում բնակվող շուրջ երեք հարյուր ամերիկահայեր:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիսավոր երեկոյին, որը վարել է ամերիկահայ հանրահայտ իրավաբան Մարկ Կիակոսը, ներկա են եղել և ողջույնի խոսքերով հանդես է եկել «Հայաստան» հիմնադրամի Միացյալ Նահանգների մասնաճյուղի ղեկավար Խորեն Բանդազյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան ափի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը:

Միջոցառման հիմնական բանախոսն է եղել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր ելույթում մասնավորապես ասել է.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի քսանամյակի առիթով ցանկանում եմ խոսքս սկսել բոլորիս այդքան հարազատ, սիրելի ու թանկ բառից. Հայաստան, որը նշանակում է հայերի տուն։

Այո՛, բարեկամներ, Հայաստան նշանակում է հայերի տուն:

Այդ տունն անցել է դարերի փորձություններով։ Երբեմն այն խլել են մեզնից։ Այսօր մենք այդ տան տերն ենք։

Հայաստանը հավաքական իմաստով միակ տունն է հայ ժողովրդի։

Ես հաճախ ասում եմ, որ հայերը, աշխարհի տարբեր անկյուններում հիմնելով իրենց օջախները, ստեղծել են հարյուրավոր փոքրիկ Հայաստաններ, և դա իրոք այդպես է: Սակայն այսօր հայ ժողովրդի միակ ընդհանուր սեփական տունը կոչվում է Հայաստան։

Շատ ժողովուրդներ ու ազգեր արդեն վաղուց կառուցել են իրենց տունն այս արևի տակ։ Կան նաև այնպիսիք, որոնց չի հաջողվել պահպանել իրենց տունը: Այնպիսիք, որոնք այդպիսի տուն չունեն այսօր։

Մենք ունենք:

Այսօր մենք ամրացնում ենք մեր տան հիմքերը, պատերն ենք բարձրացնում, որպեսզի առավելագույնս ապահով, առավելագույնս գեղեցիկ փոխանցենք այն գալիք սերուդներին։

Հայ ժողովրդի այսօրվա սերնդից, մեզնից յուրաքանչյուրի նվիրումից է կախված` արդյոք մեր տան պատերը բարձր կլինեն ու ապահով, արդյոք այն կլինի գեղեցիկ, արդյոք նրա լույսերը տեսանելի կլինեն աշխարհի բոլոր անկյուններում` հպարտություն բերելով բոլորիս և մեր գալիք սերունդներին

Անկախ նրանից, թե աշխարհի որ երկրում որևէ հայ ինչպես է ապրում` համեստ հյուղակում, թե շքեղ առանձնատանը, միևնույն է` օտարները նրա մասին դատելու են Հայաստան անունով տան ամրությամբ, գեղեցկությամբ ու ապահովությամբ։

Այսօր էլ այդ օտարները հետևում են` ինչպիսի տուն են կառուցում հայերը։

Նրանց մեջ շատ-շատերը՝ համարյա բոլորը, բարեկամներ են, բայց պատահում են նաև չարակամներ։ Շատ չեն նրանք, չեմ կարծում, որ երկուսից ավել:

Մեր հարևան պետություններից մեկի ղեկավարը` քնի մեջ հային կացնահարած մարդասպանին ազգային հերոս հռչակելիս չի ցանկանում, որ մեր տունն ամուր լինի։ Հայոց սփյուռքը, ընդհանրապես հայությունը թիվ մեկ թշնամի որակելիս հանդգնում է կասկածի տակ դնել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ապահովությունը։

Մեր հարևան պետություններից մյուսի ղեկավարը` Հայաստանը շրջափակելիս չի ցանկանում, որ հայերն իրենց տանն ապրեն բարեկեցիկ ու ապահով։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նրանցից ովքեր կուրախանան և ովքեր կտխրեն` կախված է մեր տունը, մեր հայրենիքը, մեր բոլորիս սիրելի Հայաստանը կառուցելու և շենացնելու յուրաքանչյուր հայի նվիրումից:

Սիրելի՛ բարեկամներ,

Ինձ համար շատ հաճելի է ձեզ հետ միասին նշել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-րդ տարեդարձը և ևս մեկ անգամ անդրադառնալ նրա նպատակներին, գործունեությանը,անցած ճանապարհին, հաջողություններին և հեռանկարներին։

Քսան տարի առաջ, երբ մեր պետությունը, անկախության վերականգնումից հետո, իր առաջին քայլերն էր կատարում պետական և ազգային կառույցներ հիմնելու գործում, երբ երկրաշարժի պատճառած վերքերը դեռ չէին ապաքինվել, երբ մեր հայրենակիցներին Արցախում ոչնչացման վտանգ էր սպառնում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին շրջափակում էր պարտադրված, այդ պայմաններում հիմնվեց համահայկական մի կառույց, որն անմիջապես կանգնեց Հայաստանի ու Արցախի կողքին։

Եթե Հիմնադրամի առաջին մեծ ծրագիրը «Ձմեռ» ծրագիրն էր, որը նպատակ ուներ հոգալ Հայաստանի բնակչության կարիքները մեր անկախության առաջին տարիների ծայրահեղ բարդ պայմաններում, հիմնադրամի հետագա գործունեությունը նվիրված էր ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։

Մեր անվտանգության և կայուն զարգացման համար այդքան կարևոր առաջին ծրագրերից մեկը Հայաստանը Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին էր, որն անվանում են «կյանքի ճանապարհ»: Դրան շուտով հետևեց «Հյուսիս-Հարավ» մայրուղին, որը ողնաշարային կապ է ապահովում Արցախի քաղաքների ու գյուղերի միջև։

500 կմ ճանապարհները, 300 կմ ջրատար համակարգերը և 150 կմ գազատարները նշանակալի կերպով բարելավել են Հայաստանի և Արցախի կենսապայմանները և անգնահատելի խթան են հանդիսացել մեր Հայրենիքի զարգացման համար։ Ավելի քանի 200 դպրոցները և մանկապարտեզները, հարյուրավոր առողջապահական, սպորտային և մշակութային կենտրոնները կծառայեն ներկա և ապագա սերունդներին։

Հիմնադրամը դարձել է յուրօրինակ համազգային կառույց, միավորելով ամբողջ աշխարհի հայերին և մեծապես նպաստելով Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը։

Հիմնադրամն իր ծավալուն գործունեությամբ դարձել է մեր նպատակների իրականացման համազգային առաքելություն։ Կա ասացվածք, որ եթե բարի գործեր ես անում տանը, դրսում քո գործը արդար է ընկալվում: Ձեր կողմից իրականացվող բարեգործությունը, սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի արդարացի պայքարի անբաժանելի մասն է կազմում:

Անկասկած, հույսը, կամքը և անդուլ աշխատանքը եղել են փոքր կամ մեծ ծրագրերի իրականացման շարժիչ ուժը, բայց այդ ծրագրերի հաջող իրականացման համար հավասարապես կարևոր է նվիրումը Հայրենիքի զարգացմանը և բարգավաճմանը։

Այս տարեդարձը ամբողջ աշխարհի հայերի կողմից իրենց Հայրենիքի հանդեպ անվերջ նվիրումը վերահաստատող կարևոր խորհրդանիշ է:

Տիկնայք և պարոնայք, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Նախագահի անունից ես ցանկանում եմ խորին երախտագիտություն արտահայտել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են բերել և բերում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի անցյալ, ներկա և ապագա նախաձեռնությունների իրականացմանը։

Ես կցանականայի ջերմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներում գործող հիմնադրամի կառույցներին, որոնք ստեղծումից ի վեր միշտ եղել են Հիմնադրամի գործունեության առաջին գծում և հանդիսացել են առաջնորդության և արդյունավետության օրինակ։

Ես կցանկանայի հատկապես շնորհակալություն հայտնել երիտասարդ սերնդին, որն իր շարունակական աջակցությամբ դառնում է Հիմնադրամի ամենակենսական շարժիչ ուժը։

Նորանոր հաջողություններ եմ ցանկանում հիմնադրամին, նրա ղեկավարությանը և աջակիցներին։ Մաղթում եմ ձեզ նոր հավակնոտ նվաճումներ ի շահ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում