Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելելու է Ադրբեջան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների ղեկավարների գագաթնաժողովին:
Այդ գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-14-ը: Պլանավորված է, որ իր ադրբեջանական այցի շրջանակներում Ահմադինեժադը հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը կազմավորվել է 1985 թվականին Միջին Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրների կողմից՝ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար:









































