Թուրք և նորվեգացի տեսուչները «Բաց երկնքի» մասին միջազգային պայմանագրի շրջանակներում դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի տարածքում։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում,- փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թռիչքը տեղի կունենա 2012-ի հոկտեմբերի 1-5-ը թուրքական CN-235 դիտորդ ինքնաթիռով:
Նա ավելացրել է, որ թռիչքի ժամանակ «ինքնաթիռում ռուս մասնագետների խնդիրն է` հետևել հսկող տեխնիկական միջոցների կիրառման մասին պայմանագրերի կատարմանը»:
«Բաց երկնքի մասին» վերը նշված համաձայնագիրը ստորագրվել է 1992-ի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ 27 անդամ երկրների կողմից: Ներկայումս պայմանագրի անդամ է 34 պետություն:









































