2012թ. օգոստոսին Թուրքիայի Կենտրոնական բանկի ռեզերվներն աճել են 8.6 միլիարդ դոլարով նախորդ ամսվա համեմատությամբ` կազմելով 108.7 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդվում է Կենտրոնական բանկի կայքում:
Կենտրոնական բանկի արտարժութային ռեզերվներն աճել են 7.9 միլիարդ դոլարով` կազմելով 91.3 միլիարդ դոլար:
Հաշվետվության համաձայն` Թուրքիայի Կենտրոնական բանկի ռեզերվային մակարդակը ԱՄՀ-ում աճել է երկու միլիոն դոլարով` կազմելով 172 միլիոն դոլար: Օգոստոս ամսին Կենտրոնական բանկի ոսկու ռեզերվները կազմել են 15.7 միլիարդ դոլար, մինչդեռ հուլիս ամսին այն կազմել է 15 միլիարդ դոլար:







































