Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում երբեք չի գա մի այնպիսի կառավարություն, որն ավելի շատ կցանկանա Բաթումի և Աջարիայի զարգացումը, քան դա ցանկանում է ներկայիս կառավարությունը: Նման հայտարարությամբ նախագահը հանդես է եկել Բաթումում «Միասնական ազգային շարժման» նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Նրա խոսքերով` այն ամենը, ինչ ստեղծվում է Աջարիայում, արվում է վրացի ժողովրդի համար:
«Այս հյուրանոցները, պուրակները, այս համալսարանը՝ օտարերկրացիների համար, ինձ պետք չեն: Ես դա անում եմ իմ ժողովրդի համար, և այն ամենը, ինչ մենք անում ենք` սկսած նոր զբոսաշրջային ենթակառուցվածքից, վերջացրած իմ կյանքով, նվիրվում է ձեզ` տեղի բնակիչներին և վրացի ժողովրդին»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին»:









































