ՆԱՏՕ-ն հետաքրքրված է դեմոկրատական, ազատ, անկախ Ուկրաինայով: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Գաբոր Իկլոդեն:
Նրա խոսքերով` Ուկրաինան արդեն զգալի ճանապարհ է անցել դեմոկրատական զարգացման համար: Նա նշել է, որ ցանկացած ավտորիտար ռեժիմ առաջին հերթին վտանգ է ներկայացնում իր, իր բնակչության և երկրի անվտանգության համար:
«ՆԱՏՕ-ն հետաքրքրված չէ Ուկրաինայի հետ հարաբերությունների խզմամբ: Մեր կազմակերպությունը անկեղծորեն հետաքրքրված է նրա հետ հարաբերությունների զարգացմամբ, իսկ Ուկրաինային էլ Դաշինքն է պետք»,- ընդգծել է նա:
Նրա խոսքերով` Ուկրաինան չափազանց կարևոր օղակ է Եվրատլանտյան դաշինքի անվտանգության համար:









































