ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շարունակում է շրջել այն նույն «Volkswagen Phaeton» մակնիշի ավտոմեքենայով, որը, ինչպես հայտնի է, «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանի ընկերություններից մեկի հաշվեկշռում է գրանցված:
Մանվել Ղարիբյանի փաստաբան Բագրատ Վարդանյանից երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե, ի վերջո, ինչպես է հանգուցալուծվել դատախազի ավտոմեքենայի հարցը: Փաստաբանը պատասխանել է, որ որևէ նորություն չկա, ավտոմեքենայի սեփականատերը վերջնականապես որոշել է գլխավոր դատախազին դատի չտալ, իսկ թե ինչպես է լուծվելու այդ հարցը` իրեն հայտնի չէ:







































