Նախկին հրշեջ և սիրողական բռնցքամարտիկ Ռոբերտ Մարշանը, ով շուտով կդառնա 101 տարեկան, ռեկորդ է սահմանել հեծանվավազքում, ուրբաթ օրը հաղորդել է AFP-ն: Նա 4 ժամ 17 րոպե 27 վայրկյանում հաղթահարել է 100 կմ հեռավորությունը:
Հեծանվորդների միջազգային միության տեղեկությունների համաձայն 100 կմ-ն 100 տարեկանից բարձր դեռ ոչ ոքի այդքան արագ չէր հաջողվել հաղթահարել:
«Իմ արդյունքն իմ սպասածից ավելին էր»,- ասել է Մարշանը, նշելով, որ վերջին մի քանի կիլոմետրը հաղթահարելը նրա համար դժվար է եղել:
Նա երբեք չի ծխել, սակայն իրեն երբեք չի զրկել գինուց և կանանց ուշադրությունից`չափի սահմաններում, ինչպես նաև կտրականապես հերքել է որևէ խթանիչ միջոցների կիրառումը:








































