Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր ծառայություն՝ Gifts (Նվերներ), որը հնարավորություն կտա օգտատերերին միմյանց վիրտուալ նվերներ ուղարկել,- գրում է Los Angeles Times-ը:
Այժմ սոցցանցը կարող է ուղղակի մրցակցություն սկսել խոշորագույն ինտերնետ-ռիթեյլերների՝ Amazon.com-ի և eBay-ի հետ: Վերլուծաբանների կարծիքով՝ նոր ծառայությունի հնարավորություն կտա Facebook-ին տարեկան եկամուտն ավելացնել 872 մլն դոլարով:
Առաժմ նոր ծառայույթունը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում: Նվերներ ուղարկելու գործում Facebook-ի գործընկեր են դարձել շուրջ 100 ընկերություն, այդ թվում Starbucks սրճարանների ցանցը, Magnolia Bakery հրուշակեղենի գործարանը և 1-800-Flowers.com ծաղիկների խանութը: Օգտատերերը կարող են միմյանց ուղարկել սպորտային շապիկներ, կեքսեր և կենդանիների խրտվիլակներ:
Հասցեատեր օգտատերը պետք է մուտքագրի առաքման հասցեն: Բացի այդ, նա հնարավորություն կունենա փոխել նվերը:
Մայիսի 18-ին IPO-ի տապալումից հետո սոցցանցը սուր քննադատության ենթարկվեց ներդրողների կողմից, որոնք հայտարարում էին, որ Facebook-ը չի կարողանում արդյունավետ եկամտի աղբյուր գտնել՝ բացի կայքում տեղադրվող գովազդներից: