Business Грузия-ի փոխանցմամբ՝ եթե հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան, ապա Քոբուլեթի զբոսաշրջային գոտին կարող է կորցնել իր կարգավիճակը:
Այս մասին հայատարարել է Քոբուլեթում «Վրացական երազանք» կոալիցիայի մեծամասնական թեկնածու առաջադրված Ֆաթի Խալվաշին: Վերջինիս խոսքերով՝ այդ տարածքն ունի մշակութային նշանակություն, և նպատակահարմար չէ այն գործածել ներդրումային նշանակությամբ:
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, սակայն, պարզաբանել է, որ մշակութային նշանակություն ունեցող տարածքները գտնվում են զբոսաշրջային գոտու մերձակայքում, իսկ ներդրումային նախագծերը որևէ վնաս չեն պատճառում: Նախարարությունը հավելել է, որ Քոբուլեթին զբոսաշրջային կարգավիճակ տրամադրելու համար այդ տարածքում անցկացվել է երկրաբանական հետազոտություն, որն էլ թույլ է տվել տվյալ տարածքն օգտագործել ներդրումային նշանակությամբ:








































