ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայատարարել է, որ Աֆղանստանում միջազգային ուժերի ստորաբաժանումների մեծ մասը վերսկսել են աֆղանական զորքերի հետ համտեղ իրականացվող գործողությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Գրեթե երկու շաբաթ առաջ այդ գործողությունները դադարեցվել էին աֆղան զինվորականների և ոստիկանների կողմից օտարեկրացի զինծառայողների վրա հարձակումների ավելացման պատճառով: Դրանց հետևանքով միայն այս տարի կոալիցիայի ավելի քան 50 զինվոր է մահացել:
Ելույթ ունենալով Պենտագոնի մամլո ասուլիսի ժամանակ` գերատեսչության ղեկավար Լեոն Պանետտան ևս մեկ անգամ նշել է, որ Աֆղանստանում ներքին վտանգի առկայությունը ոչ մի կերպ չի ազդի ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների` մինչև 2014 թվականն այնտեղ մնալու վրա:









































