Վերջին ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Աֆրիկայի տարածքում մարդանման կապիկների բնակության արեալը աստիճանաբար կրճատվում է:
Գերմանացի գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դրաձել, որ գորիլաների, շիմպանզեների և բոնոբոների բնակության արեալը համեմատած 20 տարվա վաղեմության տվյալների հետ, կրճատվել է:
Գիտնականների կարծիքով կապիկների հետագա գոյությանը սպառանացող ամենամեծ վտանգը անտառահատումները և որսորդությունն են:
Գիտնականները ենթադրում են, որ մարդանման կապիկների հետ կապված իրավիճակը աստիճանաբար վատանալու է:







































