ԱՄՆ իշխանությունները հանում են Մյանմայից ապրանքներ ներմուծելու սահմանափակումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստին:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Քլինթոնի խոսքերով՝ ներմուծման արգելքը հանելու ծրագրերը Մյանմարում իրականացվող բարեփոխումները ճանաչելու նշան են: Նա ավելացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսում շուտով կուսումնասիրվի մի օրինագիծ, որը թույլ կտա երկրին ֆինանսական օգնություն հատկացնել Մյանմայի բնակիչներին՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, օրինակ՝ Համաշխարհային բանկի միջոցով:
Ապրիլին ԱՄՆ իշխանությունները թույլատրեցին ամերիկյան ընկերություններին միջոցներ ներդնել Մյանմայի տնտեսության մեջ, ինչպես նաև այդ երկրին ֆինանսական ծառայություններ մատուցել ԱՄՆ տարածքում: 2012 թ. Մյանմա սկսեցին վերադառնալ միջազգային ընկերությունները:







































