GHN գործակալությունը տեղեկացնում է, որ Քութաիսիում հայտնաբերվել է գրիպի նոր տարատեսակ` H3N2:
Մասնագետները նշում են, որ այս տեսակը ունի սովորական գրիպին բնորոշ ախտանշաններ: Նրանք շեշտում են , որ այն վտանգավոր չէ և հեշտությամբ բուժվում է:
Նշենք, որ Վրաստանում այս ձմեռային սեզոնին գրիպի տարբեր տեսակներից արդեն 29 մարդ է մահացել:









































