Մերիլ Սթրիփը կնկարահանվի Թոմի Լի Ջոնսի The Homesman ֆիլմում: Այս մասին հաղորդում է The Wrap-ը:
Ֆիլմի իրադարձությունները կզարգանան Վայրի Արևմուտքում: Գլխավոր հերոսները կլինեն երկու վերաբնակիչներ, որոնք Նեբրասկայից Այովա ճանապարհորդության ժամանակ կուղեկցեն 3 խելագար կանանց: Վերաբնակիչներից մեկին էլ կմարմնավորի հենց Ջոնսը: Դեռևս հայտնի չէ, թե հերոսուհիներից ում կմարմնավորի Սթրիփը:
Թոմի Լի Ջոնսը ոչ միայն կզբաղվի ֆիլմի ռեժիսուրայով, այլև հանդես կգա գլխավոր դերով: Կինեմատոգրաֆիստը նաև կգրի սցենարն ու կլինի նախագծի պրոդյուսերը:
Մերիլ Սթրիփը նախկինում արդեն համագործակցել է Թոմի Լի Ջոնսի հետ: Երկու դերասաններն էլ նկարահանվել են Ռոբերտ Օլտմենի` 2006-ին էկրան բարձրացած «Ուղեկիցները» ֆիլմում: Բացի այդ, Սթրիփն ու Ջոնսը գլխավոր դերերով են հանդես եկել Դևիդ Ֆրենկելի «Գարնանային հույսեր» կատակերգական դրամայում, որը վարձույթ է դուրս եկել 2012-ի օգոստոսին:









































