Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսի կարծիքով` իր խաղընկեր Լիոնել Մեսսին և «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հիանալի խաղ կցուցադրեն միասին:
Նեյմարը միշտ նշել է, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, սակայն Նեյմարի հայրենակիցներից ոմանք այնքան էլ վստահ չեն:
«Աստված տա, որ Նեյմարի հետ կապված «հեռուստանովելը» երջանիկ ավարտ ունենա: Ցանկանում եմ Մեսսիին ու Նեյմարին մեր թիմում տեսնել: Նրանք հիանալի զուգախաղ կցուցադրեին, իսկ «Բարսելոնա»-ում կխաղային աշխարհի լավագույն երկու ֆուտբոլիստները»,- հայտնել է Ալվեսը:







































