Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում YouTube ծառայությունից 10 օրվա ընթացքում կհանվի «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը՝ իր սադրիչ բնոււյթի պատճառով:
Նման որշում կայացրելէ 25-րդ դատական շրջանի դատավոր Ժիլսոն Դելգադու դի Միրանդան:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, եթե դատարանի որոշումը չիրականացվի, ապա ամեն օր Բրազիլիայում Google-ի հաշվին կգրանցվի 10 հազար ռեալ (5000 դոլար) տուգանք:
Դատավորը որոշումը կայացրել է Բրազիլիայի Իսլամական կազմակերպությունների ազգային միության ներկայացրած հայցի հիման վրա: Հայցում նշվում էր, որ ֆիլմը խախտում է Բրազիլիայի սահմանադրությունը, քանի որ «ոտնահարում է դավանանքի ազատության իրավունքը»:
Բրազիլիայում մշտական բնակություն ունեն 30-50 հազար մուսուլմաններ, որը այդ երկրի բնակչության 0.016 տոկոսն է:








































