Ճապոնական The Ogaki Kyoritsu Bank, Ltd բանկը չորեքշաբթի օրվանից սկսել է օգտագործել բանկոմատներ, որոնց գործելու համար քարտ կամ բանկային պարտամատյան պետք չէ: Բավարար է ներմուծել ծննդյան թվականն ու ափը մոտեցնել սենսորային սարքին, հայտնել է բանկը, փոխանցում է РИА Новости-ն:
Մինչև սեպտեմբերի վերջ բանկը 18 այսպիսի բանկոմատ կգործարկի, իսկ մինչև գալիք տարվա գարուն մտադիր է նման բանկոմատներ տեղադրել Օգակի քաղաքի խոշոր առևտրային կետերում:
Հաճախորդների հարմարավետությունից բացի՝ բանկը որոշել է նաև օգտագործել 2011թ. մարտի 11-ի տարերային աղետի փորձը, երբ ցունամին քշեց-տարավ հազարավոր բնակելի տներ, դրանց հետ` առձեռն գումար, բանկային փաստաթղթեր և քարտեր: Այն ժամանակ տուժած թաղամասերի բանկի մասնաճյուղերը որոշում ընդունեցին, ազնիվ խոսքին հավատալով , առանց փաստաթուղթ ներակայացնելու`120 000 իեն (մոտ 1 500 դոլար) տրամադրել մարդկանց:







































