Monday, 06 07 2026
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը

Գեղարքունիքի մարզպետ` «Մկա ձուկ էլ կա, մկա կարտոլ էլ կա». մամուլ

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավների ժամանակ ասել էր` «Պատերազմի ժամանակ գոնե այստեղ լիճ կար, կարողանում էիք ձկով-բանով մի կերպ ձեր ընտանիքները պահել»: Երբ վարդենիսցիներից մեկը նկատեց` «մկա ձուկ էլ չկա», Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատեց` «ճիշտ եք ասում` մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա»:

Երեկ Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց` տեղի՞ն են բողոքում բնակիչները, որ ձեր մոտ «մկա ձուկ չկա»: Մարզպետը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե այդ ժամանակ ինչ հանդիպում է եղել, և գյուղացիներն ինչից են բողոքել.

«Իրականում այսօր ձկան պաշարը Սևանա լճում դա ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ է բարձրացվել միայն, այլ բազմաթիվ անգամ է բարձրացվել, տարբեր տեսակի հանդիպումներ են եղել նաև բնապահպանության նախարարի հետ: Իրականում դա մասնագիտական, գիտական խնդիր է: Կա համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է դրանով: Ես տեսնում եմ, որ բավականին ծրագրեր են իրականացվում պետության կողմից, և պետբյուջեից գումարներ են հատկացվում ձկնաբուծության զարգացման ուղղությամբ:

Բավականին մեծ աշխատանքներ են կատարվել և շարունակվում են: Ոչ միայն ձկնաբուծության, այլև ընդհանուր աոմամբ Սևանի խնդիրները լուծվում են: Ստեղծված է նախագահին կից Սևանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով: Պարբերաբար հանձնաժողովը նիստեր է հրավիրում, Սևանի հետ կապված ցանկացած խնդիր քննարկվում և համապատասխան որոշումներ են կայացվում»:

Մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդը նշել էր` «Իմ ժամանակ լավ էլ նորմալ գյուղատնտեսություն ունեիք, կարտոֆիլը 2 անգամ ավելի շատ բերք էր տալիս, լավ էլ ապրում էիք: Հետո ուրիշ բան եղավ: Հետո ի՞նչ արեցին, ընկաք պարտքերի տակ, եկան վերցրին, հողերը մեծացրին, տարան ձեր ապրանքն ուրիշներին ծախեցին ու ըտենց քյասիբացաք»: Գեղարքունիքի մարզպետը չհամաձայնեց ընդդիմության առաջնորդի նաև այս պնդման հետ, թե հիմա կարտոֆիլի բերքի պրոբլեմ կա. «Չէի ասի: Բերքի հետ կապված խնդիրներ չկան: Այս տարի բավականին մեծ քանակությամբ կարտոֆիլի պաշար կա մեր մարզում, տարին նպաստավոր է եղել կարտոֆիլագործության առումով: Այսօր մենք բավականին մեծ պաշար ունենք: Կոնկրետ նախորդ տարի մենք շուրջ 200 հազար տոննա կարտոֆիլ ունեինք: Այս տարի դեռ բերքահավաքը նոր է սկսվել, առաջիկայում ամբողջությամբ կավարտենք` պարզ կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում