Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավիի գործակալը հայտարարել է, որ ակումբը պատրաստվում է նոր պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցել խաղացողի հետ:
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնա»-ի կազմում երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի և վեց անգամ Իսպանիայի առաջնության հաղթող: Ֆուտբոլիստի՝ թիմի հետ կնքած պայմանագիրն ավարտվում է 2014 թվականին:
«Ակումբի ներկայացուցիչը մեզ ասաց, որ «Բարսելոնա»-ն պատրաստվում է պայմանագրի երկարաձգման առաջարկ անել Չավիին՝ ֆինանսական ավելի լավ պայմաններով: Շատ շնորհակալ ենք «Բարսելոնա»-ին ու հուսով, որ բանակցությունները սպասված ավարտը կունենան»,- AS-ը մեջբերում է գործակալի խոսքերը:







































