Լոռու մարզում «ատկատներ» չկան: Այսօր ԱԺ-ում 2011 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հավաստիացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցի, թե` կառավարությունում ինչ-որ ատկատների մասին էր խոսք գնում, մարզում ի՞նչ վիճակ է:
«Նման դեպքեր չեն արձանագրվել, և համոզված եղեք, որ առաջիկայում չեն արձանագրվի»,- հայտարարեց մարզպետը:








































