Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորեացի ներքինիներն իրենց շրջապատի մարդկանցից 14-19 տարի երկար են ապրել: Գիտնականների կարծիքով, պատճառն այն է, որ արական սեռական հորմոնը կրճատում է կյանքի տևողությունը,- գրում է meddaily.ru-ն:
Տարվող աշխատանքների ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 81 ներքինիների կյանքը (հայտնի են եղել նրանց ծննդյան և մահվան տարեթվերը): Պարզվել է՝ նրանք ապրել են 70 տարի, իսկ չամորձատված տղամարդիկ՝ 50-55 տարի:







































