Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր Մոսկվայում հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասի խնդիրները: Քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը:







































