Հյուսիսային Կորեան գաղտնի կերպով ոսկի է վաճառել Չինաստանին`Կիմ Իր Սենի 100-ամյակը նշելուց հետո առաջացած միջոցների պակասը լրացնելու նպատակով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը` հղում անելով հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթին:
Չինաստանում աղբյուրները պատմել են, որ վերջին տարվա ընթացքում ԿԺԴՀ-ն Չինաստանին մոտ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ավելի քան 2 տոննա ոսկի է վաճառել:
ԿԺԴՀ-ն ֆինանսական վատ վիճակում է հայտնվել նաև Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վատացման պատճառով:







































