Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ՀՀ իշխանությունների սրտով հերթական եվրոպական զեկույցը. մամուլ

Երոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության անդամները, դիտարկելով սեպտեմբերի 9-ին և 23-ին ՀՀ-ում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին իրենց «զուսպ գոհունակությունը»` հայտարարելով, որ ընտրությունները խաղաղ են ընթացել, ակնհայտ կեղծիքներ էլ չեն նկատել: Այնուամենայնիվ, միջազգային` դիտորդների աչքից չեն վրիպել որոշ տեղամասերի մոտ տղամարդկանց կուտակումները, ինչի մասին նրանք զեկուցել են տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, ով, սակայն, առանձնապես չի արձագանքել այդ փաստին: Ինչպես նաև դիտորդները նկատել են, որ տեղամասերում հաշմանդամների տեղաշարժման համար անհրաժեշտ պայմաններ չկան: Դիտորդական պատվիրակության նախագահ Հենրի Ֆերալը ընտրությունների կարևորագույն թերությունը համարեց քաղաքական կուսակցությունների թույլ մասնակցությունը` դա պայմանավորելով կուսակցությունների ֆինանսական միջոցների բացակայությամբ, ինչպես նաև սեփական թեկնածու չունենալու հանգամանքով: «Այնուամենայնիվ կարծում ենք, որ քաղաքական կուսակցություններն անհրաժեշտ կարևորություն չեն տալիս տեղական մակարդակում կառավարմանն ու ժողովրդավարությանը»,-հայտարարեց Հենրի Ֆերալը:

«Հրապարակ»-ը գրում է, որ դիտորդները տղամարդկանց կուտակումները նկատել էին, սակայն նախընտրական ծեծկռտուքների մասին տեղյակ չէին: Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջադեպով, որին անմիջական մասնակից էր եղել ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդին` Մակար Պետրոսյանը, Ֆերալն ընդամենը ասաց, որ այդ մասին հաջորդ հանդիպման ժամանակ անպայման տեղյակ կպահի Արմեն Գևորգյանին: Բանից անտեղյակ Արմեն Գևորգյանն էլ, հավանաբար, մազը կտա կրակին և անմիջապես կպահանջի պատժել մեղավորներին: Միջազգային դիտորդների նման` ընտրախախտումների մասին աղաղակող, ցնցող զեկույցներ մեկ էլ հրապարակվեցին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Չգիտես ինչպես է պատահում, որ ընտրություններից առաջ և հետո հասարակությունը և տեղական մամուլը խոսում են բռնությունների, համատարած ընտրակաշառքների, ընտրախախտումների մասին, իսկ միջազգային դիտորդները վերջում հրապարակում են չեզոք, իշխանությունների սրտով մի զեկույց:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կիսում է դիտորդների գնահատականը: «Դատելով ստացված տեղեկատվությունից` կարելի է փաստել մի բան, որ ընտրական գործընթացն ընթացել է բնականոն հունով, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Ամեն ինչ անցել է խաղաղ մթնոլորտում, եթե անգամ եղել են առանձին դեպքեր, ապա դրանք կրել են լոկալ բնույթ և չէին կարող ստվերել ընտրական ողջ գործընթացը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Մուկուչյանը: Ըստ նրա, ԿԸՀ-ն կիրակի օրը կայացած ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացել, ընդամենը քվեարկության օրը մի քանի ահազանգ է եղել թանաքի և մի քանի այլ հարցերի հետ կապված, որոնք տեղում լուծում են ստացել: «ԿԸՀ-ն որևէ դիմում չի ստացել, իսկ ԸԸՀ-ներում հիմա ամփոփվում են վերահաշվարկի և այլ բնույթի դիմումներ, որոնց համապատասխանաբար ընթացք կտրվի»,- ավելացրեց ԿԸՀ նախագահը: Մուկուչյանը տեղյակ էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետի մասնակցությամբ դեպքին, որն անթույլատրելի որակեց: «Նա իր քրեաիրավական արժանի գնահատականը կստանա, իսկ ինչ վերաբերում է ընտրական գործընթացին, ընտրողների տված քվեներին, ապա հնարավոր է եղել դրանք հաշվարկել, և ընտրական պատկերը չի աղավաղվել»,-եզրափակեց Մուկուչյանը:

Թերթը հիշեցնում է, որ ընտրությունների օրը նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն իր որդու և համայնքի թեկնածուի հետ մտել էր տեղամաս, և փորձել էին քվեաթերթիկներ դուրս բերել, արդյունքում վերջիններս հարվածել էին իրենց խոչընդոտող ոստիկանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում