Ըստ թուրքական «Հուրիյեթ» օրաթերթի՝ վարչապետ Էրդողանը պաշտոնապես Թուրքիա է հրավիրել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, և, ամենայն հավանականությամբ, այդ այցելությունը տեղի կունենա 2013 թվականի փետրվար կամ մարտ ամսին: Երևում է, որ Հոլանդը ընդառաջել է հրավերին:
Նշենք, որ Մեքսիկայում G-20-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը Հոլանդի ուշադրությունն էր հրավիրել այն բանին, որ Ֆրանսիայի Հանրապետության ոչ մի նախագահ վերջին քսան տարիներին Թուրքիա չի այցելել (Սարկոզին այնտեղ մեկնել էր որպէս G-20-ի նախագահ):
Ըստ թուրքական աղբյուրների՝ Անկարան արդեն պատրաստել է առաջիկա այցի օրակարգը, որը հիմնական երկու թեմա է ընդգրկելու. Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցությունը և Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:









































