Վրաստանի ՆԳՆ պատասխան հոլովակ է հրապարակել` Գլդանի բանտում բռնությունների տեսարանով սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո: ՆԳՆ իր տեսահոլովակում պնդում է, որ ընդդիմադիրները հաստատության անվտանգության աշխատակիցներին վճարել են ծեծը բեմադրելու համար:
Վրաստանի կառավարության խոսքերով՝ նոր հոլովակը հաստատում է սկանդալի վրա «քաղաքական կապիտալ հավաքելու» ընդդիմության ցանկությունը:
Ընդդիմության առաջնորդները հերքել են այդ մեղադրանքները:
Վրաստանում BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկու կողմերն ել պատրաստ են շարունակել «վիդեոպատերազմը»:









































