Ղազախստանի մեջլիսի պատգամվորները համաձայնության են տվել Սերիկ Ահմետովի նշանակմանը երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Պատգամավորները միաձայն աջակցել են Ահմեդովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, կողմ է քվեարկել 107 մարդ»- RIA Novosti-ին հայտնել է խորհրդարանականներից մեկը:
Հենց այս պահին Ահմետովը ելույթ է ունենում խորհրդարականների առաջ:
Քիչ առաջ Ղազախստանի նախագահը հրամանագիր ստորագրեց նրան վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին րոպեներ առաջ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է մեջլիսի պատգամավոր Մուրատ Աբենովը:
«Հենց նոր ստորագրվեց հրամանագիր Ահմետովի նշանակման մասին»,- գրել է նա:







































