ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել աշխարհի ամենաարագ մեքենաներից մեկը: Այդ մեքենայի արագությունը փորձարկման ժամանակ հասցրել են մաքսիմալի` 450կմ/ժ: Ընդ որում, դրանից հետո մեքենան հնարավոր է արգելակել միայն պարաշյուտի միջոցով: Սակայն հենց պարաշյուտի անսարքության պատճառով այս մեքենան չի գցել արագությունը, եւ հանդիպակաց քամու պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ դուրս է թռել ճանապարհից: Վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Lamborghini Gallardo-ն 2000 ձիաուժ ունեցող աշխարհի ամենահզոր մեքենաներից է: