Google+ -ը դանդաղ, բայց վստահ քայլերով հաջողության է հասնում սոցցանցերի շուկայում: 400 միլիոն օգտահաշիվ կայքում, որից 100 միլիոնը օգտագործվում է նվազագույնը 2 անգամ մեկ ամսվա ընթացքում:
«Մեկ տարի առաջ բացելով պորտալը բոլորի համար, մենք չէինք կարող պատկերացնել, որ 12 ամսվա ընթացքում այսքան մեծ թվով մարդիկ ցանկություն կհայտնեն միանալու մեզ: Google+ ը հանդիսանում է Google-ի մյուս ծառայությունների տրամաբանական շարունակությունը և դա այն է, ինչ անհրաժեշտ է մեր օգտատերերին»,- նշում է Google-ի փոխնախագահը:









































