Կիրակի օրը Շվեյցարիայի քաղաքացիները համազգային հանրաքվեի ժամանակ դեմ են արտահայտվել հակածխախոտային օրինագծի խստացմանը, որով արգելվում է ծխել գործնականորեն ամենուր, հայտնել է Շվեյցարիայի SRG SSR ռադիոհաղորդիչ կորպորացիան, փոխանցում է РИА Новости-ն:
Նախնական տվյալներով`նախաձեռնությանը դեմ է արտահայտվել հանրաքվեի մասնակիցների ամենաքիչը 55%-ը:
Շվեյցարիայում 2010-ից գործում է փակ հասարակական վայրերում ծխել արգելող օրենք:
Նախագծի հեղինակները վկայում են, որ արգելքի ներմուծման շնորհիվ արդեն 20%-ով նվազել են սրտամկանի ինֆարկտի դեպքերը և 19%-ով` շնչառական հիվանդությունները:







































