Ավստրալիայի Վիկտորիա նահանգի հռոմեական կաթոլիկ եկեղեցին հաստատել է, որ մանկապիղծ քահանաների զոհ է դարձել 600 երեխա: Այս տվյալները վերաբերում են 1930թ. մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածին:
Մելբուռնի արքեպիսկոպոս Դենիս Խարտի խոսքով` սա «սահմռկեցուցիչ» վիճակագրություն է: Մանկապիղծ քահանաների զոհ դարձած երեխաների թիվը հրապարակվել է նահանգի խորհրդարանի հարցումով:
Ինչպես պնդում են իրավապաշտպանները, զոհերի թիվը, սակայն, իրականում կարող է հասնել մինչև 10 հազարի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` բռնության դեպքերի մեծ մասը գրանցվել է 1960-1980 թթ.:









































