Հունաստանի իշխանությունները միջազգային վարկատուների հետ պայմանավորվել են թոշակառության տարիքը բարձրացնել մինչև 67,- փոխանցում է Reuters-ը:
Ներկայումս թոշակառու դառնալու տարիքը Հունաստանում 65-ն է: Թոշակառության տարիքի բարձրացումը երկրին տարեկան 1,1 մլրդ եվրո խնայելու հնարավորություն կտա:
Ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Ստուրնարասը հայատարարել էր, որ երեք ներդրողների` ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների ընթացքը կառուցողական է:
«Եռյակի» փորձագետների եզրակացությունից է կախված Հունաստանին 31 մլրդ եվրոյի տրամադրումը, որը երկիրը կարող է ստանալ 2012-ի սեպտեմբերին: Հունաստանին տրամադրվել է ընդհանուր առմամբ 240 մլրդ եվրո օգնություն:







































