Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով Մեղրիում տարածված այն ` լուրերին, համաձայն որոնց՝ մարզպետը Մեղրիի նորընտիր, անկուսակցական քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին հարկադրել է անդամագրվել ՀՀԿ-ին, ասել է. «Քաղաքապետը երեխա չի, որ հարկադրենք: Քաղաքապետն ինքնուրույն, իրա կամքով գնացել ա, ընդունվել ա Հանրապետական կուսակցության շարքերը: Ես չեմ էլ խոսել էդ թեմայով իրա հետ: Ինքն ա որոշել ու ինքն էլ մտել ա»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի այդ քայլը, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Մարդ ա, էլի, ընդունվել է Հանրապետական կուսակցության շարքերը, ի՞նչ կա դրա մեջ: Ինձ թվում է, թե նորմալ քայլ է, իրա կողմից էլ, երևի թե` ճիշտ որոշում է»:









































