Մուսուլմանական խոշորագույն միավորումը`Իսլամական համագործակցության կազմակերպությունը, հայտնել է անարգանքն արգելող միջազգային օրենքի ներմուծման առաջարկ անելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Էկմելլեդին Իհսանօղլուն կարծում է, որ «միջազգային հանրությունը պետք է դադարի թաքնվել խոսքի ազատության հռետորության ներքո»: «Ամբողջ աշխարհում մուսուլմանների հանդեպ անհանդուրժողականության աճը խոսում է ԶԼՄ-ների համար միջազգային նորմի ստեղծման անհրաժեշտության մասին»:
Իր հերթին, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որը տեղակայված է Ժնևում և միավորում է քրիստոնեության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին, նման օրենսդրությանը դեմ է հանդես եկել: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ նման օրենքը կաշխատի միայն իսլամի օգտին և կհանգեցնի կրոնական անհանդուրժողականության աճի, ինչը հիմա տեղի է ունենում Պակիստանում, որտեղ քրիստոնյա աղջկան կեղծ մեղադրել են անարգանքի մեջ և ցանկացել մահապատժի ենթարկել: Դրա հետ մեկտեղ կազմակերպությունը կոչ է արել Պակիստանին անարգանքի համար մահապատիժը կասեցնել:







































