Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ոչ պաշտոնական տվյալներով, այսօր հավանության է արժանացրել պատիժների իրականացման, փորձարկման և իրավաբանական օգնության նախարար Խաթուն Կալմախելիձեի աշխատանքից հեռանալու դիմումը: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Նա հրաժարական է տվել՝ կապված Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ ոչ հումանիտար վերաբերմունքի և կտտանքների կիրառման փաստերի կապակցությամբ:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով բանտային համակարգի բարեփոխումների իրականացումը հանձնարարվել է վարչապետ Մերաբիշվիլիին: Նա հավաստիացրել է, որ պատասխանատու է կալանավորների անվտանգության համար և բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: