Երկու պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևելյան ծայրամասերից Քուդսիայում: Ռումբերից մեկը, ինչպես հայտնում է САНА գործակալությունը, պայթեցվել է կանանց քոլեջից ոչ շատ հեռու: Հաստատված տվյալների համաձայն` աշակերտներից ոչ մեկը չի տուժել: Մյուս ռումբը պայթել է բանակային հենակետի կողքին գտնվող ուսումնական հաստատությունից 200մ հեռավորության վրա: Վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ:
Հալեպում պայթյունը տեղի է ունեցել Իզաա թաղամասում տեղակայված զինվորական ստորաբաժանման մոտակայքում: Այնտեղից հաղորդագրություններ են հասնում սպանվածների և վիրավորների մասին:







































