Բիոինժեներները սովորել են սինթեզել բուժիչ մարդկային ֆերմենտները եգիպտացորենի սերմերում: Աշխատանքը հրապարակվել է Nature Communications ամսագրում, իսկ նրա կարճ նկարագիրը բերում է NatureNews-ը:
Որոշ գենետիկական հիվանդությունների հետևանքները, որոնք առաջանում են ֆերմենտների պակասից, կարելի է փոխարինել արհեստական սինթեզված սպիտակուցների միջոցով: Սովորաբար սինթեզի համար օգտագործվում են այնպիսի կուլտուրաների բջիջներ, որոնց աճեցնում են բիոռեակտորներում: Սա շատ դժվար գործընթաց է, որը նուրբ մոտեցում է պահանջում, ընդ որում՝ արտադրանքի ելքը շատ քիչ է լինում: Արդյունքում բիոռեակտորներում ստացված դեղորայքի գինը շատ բարձր է լինում:
Հետազոտողներն առաջարկել են աճեցնել անհրաժեշտ ֆերմենտներ եգիպտացորենի սերմերում: Նման մոտեցման բարդությունն այն է, որ տարբեր օրգանիզմներում սպիտակուցները տարբեր փոփոխություններ են ունենում:









































