Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 37/1 հասցեում այրվում է «Գառդե-Ռոբ» խանութի գովազդային վահանակը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է գովազդային վահանակը:









































