Եթե ամերիկացիները չփոխեն իրենց կենսակերպն ու սննդակարգը, ճարպակալումը աննախադեպ մասշտաբների կհասնի. մինչև 2030 թվականը մեծահասակ բնակչության կեսը հիասթափեցնող ախտորոշում կունենա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության ամերիկյան և Ռոբերտ Վուդ Ջոնսոնի հիմնադրամներին:
Ներկայում ճարպակալությամբ է տառապում մեծահասակների 35,7 տոկոսը և 2-19 տարեկան երեխաների ու պատանիների 16,9 տոկոսը: Հաշվի առնելով ժամանակակից միտումը՝ մի քանի տարուց ցուցանիշը բոլոր նահանգների համար կարող է կազմել նվազագույնը 44 տոկոս: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ին սպասվում է դիաբետի իսկական համաճարակ, որը կհանգեցնի ֆինանսական ճգնաժամի, քանի որ առողջապահության ծախսերը զգալիորեն կաճեն:










































