Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Վահան Տերյանի երկերի հատընտիրը՝ Կարապետյան եղբայրների հովանավորությամբ

Կարեն և Սամվել Կարապետյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ լույս է տեսել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի երկերի ընտրանին: «Անցած 20 տարիներին մեր երկրում գրահրատարակչությունը բավական լուրջ խնդիրների առջև է կանգնել: Իսկ հայ դասականների ստեղծագործությունները ցավալիորեն չափազանց քիչ են վերահրատարակվել, եթե ավելի խիստ չարտահայտվենք: Այդ բացը հնարավորինս լրացնելու նպատակ ունի Սամվել և Կարեն Կարապետյանների նախաձեռնությունը՝ ընթերցողի սեղանին դնել մեր գրականության հսկաների ստեղծագործությունները», այսօր կայացած շնորհանդեսին նշել է Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ հավելելով, որ «Կարապետյանները չափազանց կարևորում են մեր համազգային արժեքների փայփայումը, փոխանցումը սերունդներին և վերջիններիս դաստիարակումը այդ արժեքներով, այդ թվում՝ գրականության միջոցով»:

Ճաղարյանը տեղեկացրել է, որ ժողովածուի որոշակի քանակ ուղարկվել է Ջավախք, անվճար օրինակներ են տրամադրվելու Հայաստանի, Արցախի գրադարաններին, բանասիրական ֆակուլտետ ունեցող բուհերին:

Տերյանական շքեղ պոեզիային անդրադարձել են և Կարապետյանների ընտանիքի նման նախաձեռնությունները շնորհակալության արժանի գնահատեցին ժողովածուի խմբագիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր Էմին-Տերյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանը:

Միջոցառումն ամբողջացել է գեղարվեստական մասով: Տերյանական հիասքանչ պոեզիայի նմուշներ ներկայացրել են դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, ասմունքող Գայանե Սամվելյանը, երգչուհի, Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Ջուլիետա Ալեքսանյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում