«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի կարծիքով Մադրիդի «Ռեալ»-ն աշխարհի լավագույն ակումբն է:
Հիշեցնենք, որ ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում «Ռեալ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ին 3:2 հաշվով պարտության մատնեց:
«Առաջին խաղակեսում հաջող խաղացինք, սակայն մրցակցի դաշտում նման կերպ 90 րոպե խաղալը դժվար է: Այդ իսկ պատճառով մեր գործը դժվարացավ: Պետք պետք է հետևություններ անենք այս խաղից, շտկենք մեր սխալները: Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա պետք է նշեմ, որ այն աշխարհի լավագույն թիմն է»,- հայտարարել է Տուրեն:






































