Tuesday, 30 06 2026
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Տրանսֆերային ամառ-2012. «Արսենալ» (տեսանյութ)

2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը սպասվածի պես թեժ ստացվեց: Բազմաթիվ հաջողված ու տապալված բանակցություններ, կանխատեսելի ու անակնկալ տեղափոխություններ, ձեռնտու և արդյունավետ գործարքներ, անսպառ միլիոններ… 1in.am Sport շարունակում է իր «խոշորացույցի» տակ առնել եվրոպական առաջատար առաջնությունների գրանդների և տրանսֆերային շուկայում առավել արդյունավետ աշխատանք կատարած ակումբների ձեռքբերումներն ու կորուստները` 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացում:

Անգլիա, «Արսենալ»

Անցել են ժամանակները, երբ «Արսենալ»-ում Դենիս Բերգկամպի, Թիերի Անրիի կարգի ֆուտբոլային գիգանտներ էին հանդես գալիս: Արսեն Վենգերը շարունակում է պնդել, որ երիտասարդ ու հավակնոտ թիմ է կառուցում, որը որոշ ժամանակ անց լուրջ հաջողությունների է հասնելու, սակայն վերջին ժամանակներս յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմը լքում են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց բացակայության պայմաններում հնարավոր չէ «զինագործներին» պատկերացնել բարձունքներում: 2011 թվականին ակումբից հեռացավ Սեսկ Ֆաբրեգասը՝ տեղափոխվելով կատալոնական «Բարսելոնա»: Չտարբերվեց նաև այս տարին: Իր զենքերը վայր դրեց և «կարմիր սատանաներին» միացավ Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին, որը 2011/12թթ. մրցաշրջանում «Արսենալ»-ն իր ուսերին տանում էր առաջ: Վենգերի թիմը նաև հաջող ձեռքբերումներ ունեցավ, որոնք, անկասկած, նոր գույներ կհաղորդեն «Արսենալ»-ի խաղին, սակայն չկա ընդգծված առաջատար, չկա ուժ, որն իր շուրջը կարող է հավաքել երիտասարդ կոլեկտիվն ու ուղղորդել դեպի չեմպիոնական տիտղոսներ:

Սանտի Կասորլա

2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ «Մալագա»-ի սեփականատերերը բախվել են ֆինանսական լուրջ խնդիրների և պատրաստվում են վաճառել ակումբը: Սակայն թիմը բավարարվեց մի քանի հզոր ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքով: Հեռացողների թվում էր նաև Սանտի Կասորլան: Վենգերն անմիջապես իր նշանառության տակ առավ Իսպանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանին: «Մալագա»-ն ստացավ 19 մլն ֆունտ, իսկ Կասորլայի հետ կնքվեց 4 տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստը ստացավ 19 համար մարզահագուստը: «Ուրախ եմ, որ միացել եմ «Արսենալ»-ին: Այստեղ հավաքված են բարձրակարգ խաղացողներ, կա ֆանտաստիկ մարզադաշտ և երկրպագուների խելահեղ աջակցություն: Այստեղ աշխատում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը»:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն անմիջապես դարձավ «զինագործների» առաջատարներից մեկը. իսպանացի փլեյմեյքերին հատուկ նուրբ տեխնիկա, թիմային խաղ, արդյունավետ փոխանցումներ, դիպուկ հարվածներ, արագություն… Նա մասնակցեց Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային ամբողջ հանդիպմանը: Կասորլան մեկնարկային կազմում էր նաև հաջորդ 3 տուրերում, իսկ երրորդ տուրի շրջանակներում կայացած «Լիվերպուլ»-ի հետ արտագնա խաղում հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը՝ խփելով իր առաջին գոլը նոր ակումբի կազմում ու կատարելով արդյունավետ փոխանցում:

Օլիվիե Ժիրու

Ժիրուն հիանալի մրցաշրջան էր անցկացրել «Մոնպելյե»-ի կազմում և դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, հրավիրվել երկրի ազգային հավաքական: «Արսենալ»-ը ֆրանսիական ակումբին 13 մլն ֆունտ վճարեց, իսկ ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքեց (հստակ ժամկետը հայտնի չէ): Ամրակազմ հարձակվողը, որն ունի 193 սմ հասակ, հանդես է գալիս 12 համարի մարզահագուստով: «Մենք ուրախ ենք, որ պայմանագիր ենք կնքել Ժիրուի հետ: Նա ֆիզիկական լավ տվյալներ ունի, հաջող է հանդես գալիս երկրորդ հարկում: Նա մեծ դեր ուներ «Մոնպելյե»-ի հաջողությունում»,- հայտարարեց մարզիչը:

«Սանդերլենդ»-ի հետ մեկնարկային խաղում խաղադաշտ դուրս եկավ նաև Ժիրուն՝ 64-րդ րոպեին, իսկ հաջորդ 2 հանդիպումներում խաղաց առանց փոխարինման: Ֆրանսիացին առայժմ չի կարողանում «զինագործների» կազմում իրեն բնորոշ խաղ ցուցադրել և դեռ չի խփել իր առաջին գոլը:

Լուկաշ Պոդոլսկի

Գերմանիայի հավաքականի հարձակվողը նույնպես համալրեց «Արսենալ»-ի կազմը: 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Քյոլն»-ը 12 մլն ֆունտ փոխհատուցում ստացավ: Իր եզրային անցումներով ու հուժկու հարվածներով Պոդոլսկին նոր երանգներ հաղորդեց լոնդոնյան ակումբի խաղին: Առայժմ փոքր-ինչ կաղում է թիմային խաղը, և Պոդոլսկին հատվածաբար դուրս է մնում ընդհանուր պատկերից՝ հաճախակի խաղը վերցնելով իր վրա և անտեսելով ավելի հարմար դիրքերում գտնվող խաղընկերներին: «Ուրախ եմ, որ միացել եմ «Արսենալ»-ին ու հանդես եմ գալու Պրեմիեր լիգայում: «Արսենալ»-ը Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է և հարուստ պատմություն ունի: Կաշխատեմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի «Արսենալ»-ի երկրպագուները երջանիկ լինեն»,- հայտարարել է գերմանացին:

Լուկաշն արդեն 2 գոլ է խփել՝ արտագնա խաղում գրավելով «Լիվերպուլ»-ի դարպասը և մեկ անգամ աչքի ընկնելով «Սաութհեմփթոն»-ի հետ խաղում:

Հեռացել են

Ինչպես արդեն նշեցինք, թիմից հեռացել է Ռոբին վան Պերսին՝ համալրելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շարքերը (այս մասին մանրամասն անդրադարձել ենք նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ձեռքբերումների շարքում.- խմբ.): Այդ գործարքից «Արսենալ»-ը 27 մլն ֆունտ ստացավ: Լոնդոնյան ակումբից կատալոնական ճամբար ուղևորվեց հերթական ֆուտբոլիստը՝ Ալեքսանդր Սոնգը՝ 18 մլն ֆունտի դիմաց (այդ գումարը կարող է ավելանալ ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա»-ի կազմում հաջող ելույթների դեպքում): Վան Պերսիի հեռանալուց հետո թիմը երկու հարձակվող է հրավիրել իր կազմ, սակայն այդպես էլ «Արսենալ» չտեղափոխվեց նոր հենակետային: Վենգերը վստահում է Աբու Դիաբիին, որը երբեք աչքի չի ընկել կայուն խաղով, բացի այդ, մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ վնասվածքներ է ստանում ու բաց թողնում երկար ժամանակահատված: 4 մլն ֆունտի դիմաց «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվեց Մեքսիկայի հավաքականի հարձակվող Կառլոս Վելան, որը հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս «Արսենալ»-ի կազմում:

Թիմը լքել են նաև Նիկլաս Բենդտները («Յուվենթուս», վարձավճար), Մանուել Ալմունիան («Ուոթֆորդ», ազատ գործակալ), Ջոել Քեմփբելը («Բետիս», վարձավճար), Դենիլսոնը («Սան Պաուլու», վարձավճար), Քեյլ Բերթլին («Սուոնսի», 1 մլն ֆունտ):

Ծախս՝ 44 մլն ֆունտ, եկամուտ՝ 52 մլն ֆունտ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում