Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում

«Հարսնաքարի» գործ. ո՞ւմ ականջներն են երևում «Եզդի Աշոտի» թիկունքում. մամուլ

«Հարսնաքարի» դեպքի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ հենց դեպքի օրը` հունիսի 17-ին գործով այժմ ամբաստանյալներ Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը ժամը 22:21-ին, 22:33-ին, 22:34-ին, 22:36-ին, ինչպես նաև ժամը 23:30-ին, 00:21-ին, 00:25-ին և 00:47-ին զանգահարել են Աշոտ Սնջոյան անուն-ազգանունով ինչ-որ մեկի: Ըստ քրեական գործի նյութերի` ռազմաբժիշկները ծեծի են ենարկվել ժամը 22:25-ից մինչև 22:40-ի սահմանները: Իսկ գիտե՞ք, թե ով է Աշոտ Սնջոյանը: Նա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի պետն է, որը դեպքից հետո անցել է ընդհատակ:

«ՀԺ»-ն ևս մեկ անգամ ընդգծում է` ստացվում է, որ Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը Սնջոյանին զանգահարել են ոազմաբժիշկներին ծեծի ենթարկելուց առաջ, ծեծի ընթացքում և ծեծից հետո: Միայն հիշեցնենք, որ Սնջոյանը, որը ավելի շատ հայտնի է եզդի Աշոտ մականվամբ, «Հարսնաքարում» տեղի ունեցած անցած տարվա դեպքերի «հերոսն» է: Թերթը բազմիցս անդրադարձել է այդ դեպքին և հայտնել, որ անցած տարվա օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մի հարսանեկան արարողության երկու մասնակից՝ 33-ամյա Նորայր Աթոյանը և 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը, ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ էին ստացել, տեղափոխվել հիվանդանոց, բարդ վիրահատության ենթարկվել, և մինչ օրս նրանք լիովին չեն ապաքինվել: Դեպքից անմիջապես հետո մամուլում հրապարակումներ եղան, որ կրակողը հենց Աշոտ Սնջոյանն է՝ Եզդի Աշոտը, մինչդեռ 10 օր շարունակ ոստիկանությունը պնդում էր, որ կրակոցների հեղինակը հայտնի չէ: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, թե իբր` հենց դեպքի օրը Սնջոյանը ներկայացել էր և ընդունել իր մեղքը, նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն` անզգուշությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու համար, ինչը նախատեսում է տուգանքից` առավելագույնը երկու տարվա ազատազրկում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Եվ ահա մի քանի ամիս անց` նոյեմբերի 3-ին քրեական գործը կարճվել էր` պատճառաբանությամբ, որ տուժողները և մեղադրյալը հաշտվել են: Այսպիսով, երկու հոգու «ոտքից խփած» Աշոտ Սնջոյանը նույնիսկ մեկ օրով չազատազրկվեց, իսկ հետո` ընդհանրապես ազատվեց քրեական պատասխանատվությունից:

«ՀԺ»-ն այս դեպքը հիշեցնում է` ներկայացնելու համար, թե ով է Աշոտ Սնջոյանը: Նրան հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից բացառապես այն պատճառով, որ Նեմեց Ռուբոյի թիվ մեկ թիկնապահն էր:

Եվ այսպես, ի՞նչ են վկայում նրան ուղղված զանգերը: Սնջոյանի անունը գործի նյութերում հայտնվել է նախաքննության մեկնարկից շուրջ երկու ամիս հետո միայն, երբ ստացվել են ամբաստանյալների հեռախոսազանգերի քաղվածքները: Դրանից հետո ամբաստանյալների ու Սնջոյանի հեռախոսազրույցների փաստը թաքցնել այլևս հնարավոր չէր: Աշոտ Սնջոյանը կանչվել է հարցաքննության, բայց` ընդամենը վկայի կարգավիճակով: Հարցաքննվելիս նա նշել է, որ գործազուրկ է, որ ամբաստանյալներից Արման Բաղդասարյանի մտերիմ ընկերն է և նրա միջոցով է ծանոթացել Նորայր Հայրապետյանի հետ: Քննիչի հարցին, թե ինչի մասին է խոսել նրանց հետ դեպքի օրը` նշված հեռախոսազանգերի ժամանակ, Սնջոյանը պատասխանել է` չեմ հիշում: Ավելի ուշ ասել է նաև, որ եթե նրան հեռախոսազրույցի ընթացքում հայտնած լինեին դեպքի մասին, ինքը դա կհիշեր, և որ ինքը ռեստորանում ոազմաբժիշկներին ծեծի ենթարկելու մասին տեղեկացել է հեռուստացույց դիտելիս: Փաստորեն, քննիչին այս պատասխանները բավարարել են, նա արժանահավատ է համարել, որ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու ընթացքում Արման Բաղդասարյանը և Նորայր Հայրապետյանը զանգահարել են Աշոտ Սնջոյանին ու նրա հետ զրուցել, ասենք, այն մասին, թե ոիտեղից կարելի է էժան կարտոֆիլ գնել, ինչից հետո այդ զրույցի մասին այս պարոնը մոռացել է:

Ռազմաբժիշկներին ծեծելու ընթացքում Աշոտ Սնջոյանի ակտիվ հեռախոսազրույցներն այժմ ամբաստանյալների կարգավիճակ ունեցող անձանց հետ առնվազն հիմք է տալիս ենթադրելու, որ նա անհամեմատ ավելի շատ բան գիտի դեպքի մասին և միտումնավոր թաքցնում է իրականությունը: Նրա մասին հայտնի է նաև, որ մինչև վերջերս միշտ գտնվում էր Ռուբեն Հայրապետյանի կողքին, ամենուր ուղեկցում էր նրան: Կասկածներ կան, որ ռազմաբժիշկներին ծեծի ենթարկողները հենց նրա միջոցով են իիենց «քաջագործության» մասին տեղեկացրել Ռուբեն Հայրապետյանին: Թիկնապահների միջոցով «շեֆին» տեղեկություններ փոխանցելը սովորական երևույթ է մեր օլիգարխների առօրյայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում