Իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Բոլորի համար հասկանալի է, որ մարզիչը պատասխանատվություն է կրում թիմի գրանցած արդյունքների համար: «Սևիլյա»-ի հետ հանդիպումն անցկացրինք ոչ պատշաճ մակարդակով: Մոուրինյոն միանգամայն իրավացի է` քննադատության ենթարկելով մեզ: Մենք շատ վատ էինք խաղում, իսկ Ժոզեն իրավունք ուներ հայտնել իր կարծիքը:
Այժմ մենք պետք է սևեռենք ողջ ուշադրությունը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա խաղի ուղղությամբ: Թիմը մեծ ոգևորությամբ է մոտենում մրցաշարին»,- ասել է Խեդիրան:






































