Ուրբաթ վիեննական «Համասեռամոլների նախաձեռնություն» միությունը կրթության նախարար Կլաուդիա Շմիդտին ուղղված նամակում պահանջել է զրկել Ռուսական ուղղափառ եկեղեցուն պաշտոնապես ճանաչված կրոնական միության կարգավիճակից Ռուսաստանում համասեռամոլության վիճակի համար, ինչպես նաև վերանայել 2014թ-ի Ձմեռային Օլիմպիադան բոյկոտելու հավանականությունը, եթե Pussy Riot-ի երեք ակտիվիստներին բաց չթողնեն: Այս մասին հաղորդում է Der Standard-ը:
Առաջին հերթին կազմակերպությունը բողոքում է եկեղեցու՝ քաղաքականությանը միջամտելու և Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն աջակցելու դեմ:
Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանում համասեռամոլությունը հանցագործություն չի համարվում 1993թ-ից, սակայն իշխանությունները ամեն օր արգելում են գեյ շքերթները, իսկ Սանկտ-Պետերբուրգում ոչ միանշանակ օրենք է ընդունվել համասեռամոլության վերաբերյալ:










































