Այսօր Հունաստանում գործադուլի են դուրս եկել ուսուցիչները, բժիշկները և դատական համակարգի աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է Նորությունների Աթենքի գործակալությունը, հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում բժիշկները հիվանդներին կսպասարկեն միայն ծայրահեղ դեպքերում:
Դատական ու դատախազական արհմիությունները երկուշաբթիից դադարեցնում են աշխատանքը. այսօր Հունաստանում սկսվում է դատական համակարգի նոր սեզոնը և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը: Նրանք բողոքում են ցածր աշխատավարձերի և հարկերի բարձրացման դեմ:
Այսօրվանից ամբողջ երկրում սկսվում է ուսուցիչների և դասախոսների արհմիությունների ընդհանուր հավաք, անորոշ ժամանակով կհետաձգվեն պարապմունքները:
Քիչ չեն, սակայն, նաև այն դպրոցները, որտեղ ուսուցիչները չեն պատրաստվում բողոքել: Նրանք նախօրեին աշակերտների ծնողներին հայտնել էին, որ հակադաստիարակչական է դպրոցները փակել ուսումնական տարվա առաջին օրվանից հետո:
Երկրի կրթության նախարար Կոնստանտինոս Արվանիպուլոսը հայտարարել է, որ տեղյակ է բոլոր խնդիրներից ու կաշխատի դրանք լուծել:










































