Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ֆրանսիայում Ալիևը հանդիպելու է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ֆրանսիացի գործարարների հետ:
Նախագահների հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և երկկողմանի հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչը մասնավորապես վերաբերում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության խնդրին:
Բացի այդ, Իլհամ Ալիևը Լուվրի թանգարանում մասնակցելու է իսլամական մշակույթի տաղավարի բացմանը, ինչպես նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատանը մշակույթի դեպարտամենտի բացման արարողությանը:
Հիշեցնենք. ավելի վաղ նշվում էր, թե Օլանդի և Ալիևի հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև՝ որ Ֆրանսիայի հայ համայնքը «ջերմ» ընդունելություն է նախապատրաստել Ալիևի համար:







































